Գլխավոր էջ Նորություններ ԱՀԿ-ն հայտնել է COVID-պատվաստումների ոլորտում ի հայտ եկած նոր խնդիրների մասին

ԱՀԿ-ն հայտնել է COVID-պատվաստումների ոլորտում ի հայտ եկած նոր խնդիրների մասին

194
0

Առողջապահության մի շարք նախարարություններ և պետական կարգավորիչ մարմիններ կասկածելի առաջարկներ են ստացել հակակորոնավիրուսային պատվաստանյութերի գնման և մատակարարման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը։

«ԱՀԿ-ն անհանգստացած է աշխարհում պատաստանյութերի հսկայական չբավարարված պահանջարկից օգտվելու՝ հանցավոր խմբավորումների հնարավորոթյուններով»,-նշել է գլխավոր տնօրենը։

Գեբրեյեսուսը հայտնել է, որ կեղծ արտադրանքը վաճառվում է համացանցում, և որ կազմակերպությանը հայտնի են կոռուպցիայի և սրվակների կրկնակի օգտագործման դեպքեր։ Նա կոչ է արել համապատասխան մարմիններին ճիշտ ձևով ոչնչացնել սրվակները։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ