Գլխավոր էջ Նորություններ Վեց երեխա վարակվել է անհայտ վիրուսով

Վեց երեխա վարակվել է անհայտ վիրուսով

498
0

Վոլգոգրադի մարզի Սիդորի գյուղում անհայտ վարակի պատճառով հոսպիտալացվել է երեքից 11 տարեկան վեց երեխա:  

«Նախնական ախտորոշումը «անհայտ էթիոլոգիայի վիրուսային վարակ է», ճշգրիտը կորոշվի լաբորատոր հետազոտություններ անցկացնելուց հետո»,- «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են մարզային վարչակազմից:

Ինչպես ասել է գործակալության զրուցակիցը, չորեքշաբթի օրը երեք ամենափոքր հիվանդները տեղափոխվել էին Վոլգոգրադի տարածաշրջանային հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք, ևս մեկ ընտանիքի երեք երեխա այսօր առավոտյան հոսպիտալացվել է տարածաշրջանային հիվանդանոց: Սիդորի են մեկնել մարզպետարանի մասնագիտացված կոմիտեների մասնագետներ: «Ռոսպոտրեբնադզորը» սանիտարահամաճարակային հետաքննություն է իրականացնում:

Վոլգոգրադի մարզի դատախազությունը նույնպես ստուգում է սկսել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ