Գլխավոր էջ Նորություններ Sputnik V-ի արտադրությունը Իտալիայում կարող է սկսվել հունիսին

Sputnik V-ի արտադրությունը Իտալիայում կարող է սկսվել հունիսին

292
0

Ռուսական Sputnik V պատվաստանյութի արտադրությունը Իտալիայում կարող է սկսվել հունիսին՝ Դեղամիջոցների հարցերով եվրոպական գործակալությունից (EMA) հաստատում ստանալուց հետո։ TASS գործակալության փոխանցմամբ՝ նման ակնկալիքներ ունի նախագիծը ֆինանսավորող «Ինտեզա» բանկի ռուսական ներկայացուցչության ղեկավար Անտոնիո Ֆալիկոն։

«Ձեռնարկությունը (Իտալիայի հյուսիսում) պատրաստ է արտադրությունը սկսել նույնիսկ վաղը: Այն արդեն իսկ իրավունքների փոխանցման մասին համաձայնագիր է ստորագրել Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի հետ։ Մենք սպասում ենք Դեղամիջոցների հարցերով եվրոպական գործակալության թույլտվությանը, որը, հուսով եմ, կլինի մինչև մայիսի վերջը: Տեսականորեն, հունիսից կարող է սկսվել արտադրությունը»,- ասել է Ֆալիկոն Դոնի Ռոստովում անցկացվող Վերոնայի ֆորումի արտագնա նիստում:

Նրա խոսքերով՝ Adienne Pharma & Biotech ընկերությունը, որը պատրաստ է Sputnik V պատվաստանյութի արտադրությունը սկսել Իտալիայում, արդեն 32 միլիոն եվրո է ներդրել արտադրությունը կազմակերպելու համար: Առաջին փուլում ընկերությունը նախատեսում է արտադրել պատվաստանյութի 10 միլիոն դեղաչափ։ Ֆալիկոն հավելել է, որ «Ինտեզա» բանկը պատրաստ է տրամադրել լրացուցիչ միջոցներ նախագիծը ֆինանսավորելու համար:

Ընդ որում, մարտի 9-ին ռուս-իտալական առևտրի պալատի նախագահ Վինչենցո Տրանին հայտնել էր, որ Sputnik V-ն Իտալիայում կարտադրվի նույնիսկ այն դեպքում, եթե եվրոպական կարգավորող մարմինը չհաստատի դեղամիջոցի օգտագործումը ԵՄ տարածքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ