Գլխավոր էջ Uncategorized Covid-19-ի հարցով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորության ժամկետը երկարաձգվեց

Covid-19-ի հարցով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորության ժամկետը երկարաձգվեց

218
0

ՀՀ ազգային ժողովն ընդունեց կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը 6 ամսով երկարաձգելու վերաբերյալ նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծն ԱԺ նիստում ներկայացնելիս հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը հիշեցրել էր, որ քննիչ հանձնաժողովը ստեղծվել է դեռ անցյալ տարվա ամռանը ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ: Սակայն, պատերազմի հետևանքով, ինչպես նաև պետական համակարգի գերծանրաբեռնվածության պայմաններում հնարավոր չի եղել ապահովել հանձնաժողովի բնականոն գործունեությունը: Եվ հանձնաժողովը կարողացել է իրականացնել իր լիազորությունները միայն վերջին երկու ամսվա ընթացքում:

Նախագիծը քվեարկությամբ ստացավ 117 «կողմ», 1«դեմ», 1 «ձեռնպահ» ձայներ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ