Գլխավոր էջ Նորություններ Եվրոպային Sputnik V-ն պետք չի լինի․ ԵՄ

Եվրոպային Sputnik V-ն պետք չի լինի․ ԵՄ

231
0

Եվրահանձնաժողովը կարող է ԵՄ երկրներին տրամադրել կորոնավիրուսային պատվաստանյութի անհրաժեշտ ծավալներ՝ առանց Ռուսաստանի մասնակցության: Այս մասին TF1-ին տված հարցազրույցում ասել է Ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը, որը վերահսկում է COVID-19-ի դեմ դեղերի արտադրությունը: Այս մասին գրում է Euronews-ը։

«Մենք պատվաստանյութեր արտադրող առաջին մայրցամաքն ենք: Sputnik V պատվաստանյութի անհրաժեշտություն բացարձակ չկա։ Ռուսները սարսափելի արտադրական խնդիրներ են ունենում, և մենք նրանց կօգնենք տարվա երկրորդ կեսին, եթե դրա կարիքը ունենան»,- ասել է Թիերի Բրետոնը։

Նա պնդում է, որ ԵՄ-ն պետք է կենտրոնանա արդեն հաստատված պատվաստանյութերի մասսայական արտադրության և բաշխման վրա: Եվրահանձնակատարը շեշտում է, որ Եվրոպան ունի ամենաշատ դեղամիջոցները, որը հաստատվել է իշխանությունների կողմից:

Մարտից հունիս, ըստ նրա, 300-350 միլիոն դոզա պատվաստնյութեր պետք է առաքվի եվրոպական երկրներ: Թիերի Բրետոնը նշել է, որ հուլիսի 14-ին՝ Բաստիլի օրը, ԵՄ-ն կարող է հասնել կոլեկտիվ իմունիտետին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ