Գլխավոր էջ Նորություններ Ինչո՞ւ է տարեց մարդկանց մոտ կորոնավիրուսով կրկնակի վարակվելու ռիսկն այդքան բարձր

Ինչո՞ւ է տարեց մարդկանց մոտ կորոնավիրուսով կրկնակի վարակվելու ռիսկն այդքան բարձր

246
0

Տարեց մարդկանց իմունիտետը թույլ է պատասխանում կորոնավիրուսի հետ հանդիպմանը, քանի որ նրանց մոտ կրկնակի վարակվելու ռիսկը բարձր է: Նման կարծիք է հայտնել վիրուսաբան, ՄՖՏԻ գենոմային ինժեներիայի լաբորատորիայի վարիչ Պավել Վոլչկովը (Ռուսաստան):

Նրա խոսքով՝ այս երեւույթը, ինչպես նաեւ տարեց հիվանդների մոտ COVID-19-ից մահացության բարձր մակարդակը կապված է իմունային համակարգի ծերացման հետ: Այսպես, մարդու ադապտիվ իմունիտետը, որը կազմված է B- եւ T-բջիջներից, ակտիվորեն արտադրվում է մանկության եւ պատանեկության տարիներին, բայց տարիքի հետ այս համակարգն ավելի քիչ արդյունավետ է սկսում աշխատել:

Մասնագետը «Իզվեստիա»-ին հայտնել է, որ ծեր տարիքում B- եւ T-բջիջները գրեթե չեն ձեւավորվում:

Նրա խոսքով՝ T-բջիջների արտադրման համար պատասխանատու է տիմուսը: Ժամանակի ընթացքում այն ներծծվում է, իսկ 40-50 տարեկանում գրեթե անհետանում:

Վիրուսաբանը հավելել է, որ տարեցների մոտ իմունիտետն ունակ է արձագանքելու նոր գրգռիչներին, սակայն այլեւս չի պաշտպանի այդքան արդյունավետ: Ուստի տարեց մարդկանց պաշտպանելու համար նրանց պետք է հնարավորինս շուտ պատվաստվել, ավելին՝ մասնագետը խորհուրդ է տալիս պատվաստել բոլոր մարդկանց, ովքեր չեն վարակվել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ