Գլխավոր էջ Medmedia TV Անպտղության 14,9 տոկոս ցուցանիշ․ Հայաստանը դեմոգրաֆիկ աղետի առջև է

Անպտղության 14,9 տոկոս ցուցանիշ․ Հայաստանը դեմոգրաֆիկ աղետի առջև է

2215
0

Անպտղության ցուցանիշը 14,9 տոկոս է, որը համարվում է բարձր շեմ։ Միջազգային առողջապահության կազմակերպությունը համարում է, որ այս շեմին հասած ազգաբնակչություն ունեցող երկրները կանգնած են դեմոգրաֆիկ աղետի առջև։ Այս մասին այսօր՝ մարտի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիա»-ի նախագահ Էդուարդ Համբարձումյանը։

«Առաջին խնդիրն այն է, որ անպտղությունը մեր երկրում բարձր ցուցանիշ է կազմում, երկրորդ խնդիրը պտղաբերության ինդեքս է ընտանիքներում, որը 1,6 տոկոս է կազմում։ Այն երկրները, որտեղ ցուցանիշն այդպիսին է, ընդամենը 70 տարվա ընթացքում տվյալ երկրի բնակչության քանակը կիսվելու է, այդպես օրինակ 100 միլիոն բնակչություն ունեցող երկիրը կդառնա 50 միլիոն, 3 միլիոնը կդառնա՝ 1,5 միլիոն»-հայտնեց Համբարձումյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ