Գլխավոր էջ Նորություններ «Մարդկանց ասում եք՝ կենդանիներին մի սատկացրեք, բա ի՞նչ անեն, թողնեն իրենց երեխաներին...

«Մարդկանց ասում եք՝ կենդանիներին մի սատկացրեք, բա ի՞նչ անեն, թողնեն իրենց երեխաներին հոշոտե՞ն». Գրիգոր Գրիգորյան

1188
0

Թափառող շների հարձակումներից բողոքող մարդկանց թիվն ավելացել է, իսկ համացանցում սկսել են ակտիվորեն տարածել շների հարձակումներից տուժած երեխաների լուսանկարներ։ Նման դեպքեր արձանագրվում են և՛ մարզերում, և՛ մայրաքաղաքում:

Հերթական դեպքը եղել է փետրվարի 18-ին՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցում:

Երեք շուն հարձակվել է 9-ամյա Սոս Անտոնյանի վրա, կծել երեխայի ոտքը, ինչի հետևանքով երեխան ենթարկվել է վիրաբուժական միջամտության։ Տղայի մոր՝ Հասմիկ Մկրտչյանի փաստմամբ՝ շները ստերջացված են եղել։ Շների ականջներին նկատել են փակցված դեղին կոճակները։ Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ թաղամասի բնակիչները նույնպես ահազանգել էին թափառող շների հայտնվելու վերաբերյալ:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առևտրի բաժնի պետ Արթուր Էլբակյանը թափառող շների ագրեսիվ վարքը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում պայմանավորել էր աղբահանության որակի բարձրացման հետ: «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի» ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Աղաբեկյան էլ ասել է, թե ստերջացված շները հիմնականում ագրեսիվություն չեն ունենում, ինչպես նաև հարակից մարզերում ձյուն է, դրա համար գալիս են Երևան։

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) նախկին պետ, զոոնոզային հիվանդությունների և անասնաբուժական առողջապահության կազմակերպման միջազգային փորձագետ, «Մեկ առողջություն»

Կոալիցիայի  ղեկավար Գրիգոր Գրիգորյանի կարծիքով՝ այս հարցում մասնագիտական մոտեցումն իսպառ բացակայում է:

«Երևանի այն շենքերում, որտեղ աղբը խողովակաշարով իջնում է ներքև, այդտեղ են մտնում շները, քանի որ ցուրտ է: Երբ մարդիկ այդ կողմերով անցնում են՝ շները փորձում են պաշտպանել իրենց «տարածքը»: Բոլոր այն պնդումները, որ աղբի բացակայության պատճառով է այս վիճակը, սուտ է, իսկ այն, որ մարզերից են գալիս, դա միշտ էլ այդպես է: Գալիս են ոչ միայն մարզերից, այլև հարևան երկրներից, քանի որ շարժը սահմանափակված չէ, հսկողություն, կանխարգելում չկա: Դրանք վայրի շներ են, մեծ մասը գալիս են Վրաստանից, որտեղ տարածված է կատաղությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գրիգոր Գրիգորյանը՝ հավելելով, որ գարնանը հատկապես շնազգի կենդանիների մոտ ագրեսիվությունը բարձրանում է:

Առավել մանրամասն` 168.am

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ