Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս է անցել Հվ. Կորեա աշխատանքային այցի վերջին օրը. տեղեկացնում է Արսեն...

Ինչպե՞ս է անցել Հվ. Կորեա աշխատանքային այցի վերջին օրը. տեղեկացնում է Արսեն Թորոսյանը

1593
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` անդրադառնալով Հարավային Կորեա աշխատանքային այցին:

«Հարավային Կորեա աշխատանքային այցի վերջին օրը պայմանավորվածություն ձեռք բերեցինք մշակել փոխըմբռնման հուշագիր ՀՀ առողջապահության նախարարության և Կորեայի Ազգային առողջապահական ապահովագրական ծառայության միջև, որպեսզի մեր երկրում համապարփակ առողջության ապահովագրության համակարգի ներդրման ընթացքում կորեական փորձի օգտագործումը դնենք ինստիտուցիոնալ հենքի վրա։ Նախաձեռնությունը ողջունվեց Համաշխարհային բանկի կողմից, որը կշարունակի աջակցությունը մեր այս կարևորագույն բարեփոխմանը»։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ