Գլխավոր էջ Նորություններ Քնի պակասը մարդկանց ստիպու՞մ է շատ ուտել

Քնի պակասը մարդկանց ստիպու՞մ է շատ ուտել

1442
0

Այն կանայք, որոնք խնդիրներ ունեն քնի հետ, ավելի հաճախ սնվում են բարձր կալորիականությամբ մթերքներով։ Եվ ուղեղը չի հասցնում հասկանալ, թե երբ է օրգանիզմը ստացել բավարար քանակությամբ սնունդ։

Հետևելով 500 կանանց՝ պարզ է դարձել, որ քնի հետ խնդիրներ ունեցողները նախապատվությունը տալիս են ոչ այդքան որակյալ սննդին։  Սա վերաբերում է այն կանանց, որոնց երկար ժամանակ է հարկավոր քնելու համար կամ էլ գիշերը հաճախ են արթնանում քնից։ Ըստ գիտնականների՝ քնի պակասը կարող է կամ մեծացնել քաղցածության հորմոնի արտադրությունը, կամ էլ ճնշել այն ազդակները, որոնք տեղեկացնում են ուղեղին կշտության զգացման մասին։  Հետազոտություններն անուղղակի  կերպով բացատրում են, թե ինչու է քնի պակասը կապված սրտի հիվանդությունների ռիսկի հետ։

Եթե կանայք քիչ են քնում և շատ են ուտում, ապա հաճախ են բախվում ճարպակալմանը։ Այդ դեպքում  այլ հիվանդությունների, ինչպես նաև առողջական խնդիրների ձեռքբերման հավանականությունը ավելի է մեծանում։ Կոլումբիայի համալսարանի գիտնականները Նյու Յորքում հետազոտության համար ընտրել են կանանց, քանի որ նրանց մոտ քնի հետ խնդիրներին առավել հաճախ են բախվում։ Դա կապված է հոգեկան մեծ սթրեսի հետ՝ կանայք հիմնականում  իրենց վրա են վերցնում հետո առաջանում է   տնային գործերի մեծամասնությունը, իսկ դաշտանադադարից հետո առաջանում են հորմոնային խնդիրներ։

Հետազոտությանը մասնակցել են 20-76  տարեկան կանայք։ Նրանք տեղեկացնում են քնի որակի՝ հաշվի առնելով քնելու ժամանակը և արթնանալու հաճախականությունը։  Քնի հետ կապված խնդիրներ ունեցող կանայք օրվա մեջ իջինում օգտագործել են 143 կկալորիայով ավելի շատ, ինչպես նաև ավելի շատ շաքար։ Այս մասին գրում է Journal of the American Heart Association-ը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ