Գլխավոր էջ Գլխավոր Ռազմիկ Աբրահամյանը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Ռազմիկ Աբրահամյանը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

2211
0

Ապօրինի որդեգրումների գործով անցնող, «Հանրապետական ծննդատան» տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել և լրացվել է։ Այս մասին  հայտնել է Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանը։

Ռազմիկ Աբրահամյանին նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասով ՝ այսինքն, ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից։ Պատիժը սահմանվում է  ազատազրկմամբ՝  հինգից տասը տարի ժամկետով։ Սա նշանակում է, որ Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը խստացվել է։

Դատարանը բավարարել է կալանքի միջնորդությունը, սակայն այլընտրանքային խափանման միջոց է ընտրել գրավը՝ 5 միլիոն դրամի չափով։

Հիշեցնենք՝ Ռազմիկ Աբրահամյանը մեղադրվում է նաև օտարերկրացիների կողմից երեխաների որդեգրման գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 200-րդ հոդվածի 3-րդ կետով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ