Գլխավոր էջ Նորություններ Վրաստանի նախագահը պատվաստվել է AstraZeneca պատվաստանյութով

Վրաստանի նախագահը պատվաստվել է AstraZeneca պատվաստանյութով

251
0

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ՝ AstraZeneca-ի պատվաստանյութով: Այս մասին գրում է Gazeta-ն։

Հաղորդվում է, որ վրաց առաջնորդը պատվաստվել է իր ծննդյան օրը:

«Եթե մենք ուզում ենք դուրս գալ կորոնավիրուսային համաճարակի պատճառած տնտեսական իրավիճակից, պետք է օգտագործենք այս հնարավորությունը։ Բոլորին առողջություն եմ մաղթում, վստահ եմ, որ կհաղթահարենք այս մարտահրավերը», — պատվաստումից հետո ասել է Զուրաբիշվիլին:

Նշվում է, որ մարտի 15-ին Վրաստանում սկսվել է AstraZeneca-ի դեղամիջոցով COVID-19-ի դեմ պատվաստումը:

Ըստ վերջին տվյալների, Վրաստանում արդեն հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 276,436 դեպք, բուժվել է 269,384 մարդ, մահացել է 3,674 մարդ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ 24 երկրներ արդեն դադարեցրել են  շվեդ-բրիտանական AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը այն մտավախությունների պատճառով, որ պատվաստումն առաջացնում է արյան մեջ թրոմբոզ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ