Գլխավոր էջ Նորություններ Ինչքանո՞վ է հավանական 65-ն անց մարդկանց կորոնավիրուսով կրկնավարակումը

Ինչքանո՞վ է հավանական 65-ն անց մարդկանց կորոնավիրուսով կրկնավարակումը

205
0

Գիտնականները ուսումնասիրել են, թե ինչ ռիսկեր են պարունակում 65 տարեկանից բարձր տարիքային խմբի մարդկանց մոտ կորոնավիրուսային հիվանդությամբ կրկնավարակումը։ Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է The Lancet հեղինակավոր հանդեսում։

Ըստ այդմ, 65 տարեկանից ցածր մարդկանց մոտ COVID-19-ով կրկնավարակումից պաշտպանվածությունը 80 տոկոս է, իսկ 65-ից բարձր տարիքային խմբի մոտ կորոնավիրուսով կրկնավարակումից պաշտպանվածությունը 47 տոկոս է։ Սա ցույց է տալիս, որ տարեցները հատկապես հանդիսանում են խոցելի խումբ կորոնավիրուսային հիվանդության համար, եւ պետք է ապահովել առաջնահերթ կերպով նրանց անվտանգությունը եւ առաջնահերթ պատվաստումը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ