Գլխավոր էջ Uncategorized Կորոնավիրուսի դեմ արդյունավետ դեղերի թիվը շարունակում է մնալ սահմանափակ

Կորոնավիրուսի դեմ արդյունավետ դեղերի թիվը շարունակում է մնալ սահմանափակ

223
0

Կորոնավիրուսի դեմ արդյունավետ դեղերի թիվը շարունակում է մնալ չափազանց սահմանափակ: Անգամ ծանր հիվանդների համար հավանություն ստացած ռեմդեսիվիրը ցուցադրել է սահմանափակ արդյունավետություն, ուստի գիտնականների շատ խմբեր որոնում են նոր, ավելի արդյունավետ դեղամիջոցներ:

Հետազոտողների խումբը բորոտության բուժման դեղամիջոց կլոֆազիմինը թեստավորում է կորոնավիրուսների դեմ: Հետազոտության արդյունքների համաձայն, որը հրապարակվել է Nature ամսագրում, դեղամիջոցը կորոնավիրուսների դեմ արդյունավետություն է ցուցադրել փորձանոթում եւ համստերների վրա կատարված փորձում:

Հետազոտության հեղինակները պարզել են, որ կլոֆամիզինն ազդում է կորոնավիրուսների բազմացման տարբեր փուլերի վրա: Այն խանգարում է դրանց թափանցել բջիջների մեջ եւ նվազեցնում է հելիկազա վիրուսային ֆերմենտի ակտիվությունը, որն անհրաժեշտ է վիրուսի կրկնապատկման համար:

Հիշեցնենք, որ կլոֆազիմինը մշակվել է 1950-ական թվականներին որպես հակատուբերկուլյոզային միջոց, այսօր այն օգտագործվում է բորոտության բուժման համար: Հայտնի է, որ այն ունի հակաբորբոքային ազդեցություն: Կլոֆազիմինը մտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կենսականորեն անհրաժեշտ դեղամիջոցների ցուցակի մեջ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ