Գլխավոր էջ Նորություններ Մեկ շաբաթում աշխարհում կորոնավիրուսով վարակվելու հաճախականությունն աճել է 10%-ով. ԱՀԿ

Մեկ շաբաթում աշխարհում կորոնավիրուսով վարակվելու հաճախականությունն աճել է 10%-ով. ԱՀԿ

247
0

Անցյալ շաբաթ կորոնավիրուսով վարակման ավելի քան 3 մլն դեպք է գրանցվել ողջ աշխարհում, հիվանդացության մակարդակը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 10 տոկոսով, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամենաշաբթյա տեղեկագրի տվյալներին:

«Աշխարհում հիվանդացության դեպքերը գնալով շատանում են: Անցյալ շաբաթ աճը կազմել է 10%, իսկ վարակվածների թիվը մարտի 8-14-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 3, 033, 213, իսկ մահացածներինը՝ 5 698»,- ասվում է ԱՀԿ համաճարակաբանական տեղեկագրում:

Ըստ միջազգային կազմակերպության, մարտի 14-ի դրությամբ ողջ աշխարհում կորոնավարակակիրների թիվը կազմել է 119, 212, 530 մարդ, իսկ վիրուսից մահացածներինը՝ 2, 642, 612:

Անցյալ շաբաթվա ընթացքում հիվանդության մակարդակի զգալի աճ է տեղի ունեցել Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանում (19%-ով) և Արևմտյան խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (19%-ով), ապա Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում (14%-ով), ինչպես նաև Հյուսիսային և Հարավային Ամերիկայում (13%-ով):

Հյուսիսային և Հարավային Ամերիկայում 7 օրում վարակվել է ավելի քան 1.2 մլն մարդ, մահացել՝ ավելի քան 30 հազարը: Ընդհանուր առմամբ, վարակման ամենից շատ դեպքեր են գրանցվել ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Հնդկաստանում, Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ