Գլխավոր էջ Նորություններ Փրկվել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող նորածնի կյանքը

Փրկվել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող նորածնի կյանքը

1251
0

«Էրեբունի» ԲԿ ֆեյսբուքյան էջում տեղեկացնում են, որ վերջերս այլ բուժհաստատությունից բժշկական կենտրոնի ծննդատուն էր   37 շաբաթական հղի՝ արգանդի կրկնակի սպիով, արյունը՝ ռեզուս բացասական: Հղիին ընդունել և առաջնային բուժզննումը կատարել է «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի հղիների բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանը: Կատարված անհրաժեշտ հետազոտությունները ցույց են տվել հղիի արյան մեջ հակամարմինների բարձր տիտր: Պտուղն էլ գտնվել է դիսթրես վիճակում, ամեն րոպեն երեխայի համար կարող էր ճակատագրական լինել: Որոշվել է անհետաձգելի կարգով կատարել կեսարյան հատում:

Ծնվել է 2950 գրամ քաշով տղա երեխա: Երեխայի վիճակը ծնվելիս գնահատվել է ծայրահեղ ծանր, և նա տեղափոխվել է նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Պավել Մազմանյանի գլխավորությամբ կատարվել են մի շարք հետազոտություններ և ախտորոշվել է նորածնի հեմոլիտիկ հիվանդության ամենածանր այտուցային ձևը, որի ժամանակ տարբեր օրգաններում հավելյալ հեղուկի կուտակում է լինում:

Կյանքի 3-րդ ժամում կատարվել է արյան փոխներարկում՝ 5 ժամ տևողությամբ: Փոխվել է երեխայի արյան երկու ծավալ:
Հիվանդության ծանրագույն ընթացքը պահանջել է այդ միջամտույթյունը կատարել ևս երեք անգամ, ինչն էլ իրականացվեց:
Հեմոլիտիկ հիվանդության այդ ձևի ախտորոշման դեպքում դրական ելքերի հավանականությունը խիստ ցածր է լինում: Աշխարհում գրանցվում է 90 տոկոս մահացություն: Բայց ծննդատան թիմային աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել արագ կողմնորոշվել և կատարել կեսարյան հատումը: Փոքրիկն ապաքինմամբ արդեն դուրս է գրվել, առողջական խնդիրներ չունի:

«Էրեբունի» ԲԿ-ում փրկվել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող նորածնի կյանքը: «Էրեբունի» ԲԿ ծննդատուն այլ…

Geplaatst door Erebouni MC / Էրեբունի ԲԿ op Woensdag 19 februari 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ