Գլխավոր էջ Նորություններ Ո՞ր ախտանիշներն են վկայում կորոնավիրուսի ծանր ձևի ռիսկի մասին

Ո՞ր ախտանիշներն են վկայում կորոնավիրուսի ծանր ձևի ռիսկի մասին

378
0

Իմունադեպրեսանտների, շարժունակության օժանդակ միջոցների օգտագործումը, ինչպես նաեւ այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են շնչահեղձությունը, ջերմությունը եւ հոգնածությունը, կարող են վկայել ծանր COVID-19 զարգացման ռիսկի մասին: Նման եզրակացությանն են եկել Բաքի ծերացման ուսումնասիրության ինստիտուտի գիտնականները ՝ վերլուծելով COVID-19 Symptom Tracker հավելվածի տվյալները: Արդյունքները հրապարակվել են Journal of Medical Internet Research-ում:

«Չնայած նրան, որ կան կան ծանր COVID-19-ի ռիսկի սահմանված գործոններ, չկան հուսալի կանխատեսումներ, որոնք թույ կտան առողջապահական ոլորտի աշխատակիցներին կամ նույնիսկ նրանց, ովքեր թեստի դրական արդյունք ունեն, գնահատել, թե արդյոք պետք է դիմեն  ավելի բարդ բուժօգնության»,-ասել է հետազոտության առաջատար հեղինակ, դոցենտ Դեւիդ Ֆուրմանը:

Ֆուրմանը նշում է, որ հավելվածն օգտագործած երեք միլիոն մարդուց մոտ 11000 մարդ դրական արդյունք է ստացել, եւ մոտ 500-ը հայտնվել է հիվանդանոցում:

Ախտանիշներին հետեւող ծրագիրը հավաքում է տվյալներ տարբեր տեսանկյուններից՝ խնդրելով մարդկանց նկարագրել, թե ինչպես են իրենց զգում, ախտանշանները, որոնք ունեն եւ օգտագործվող դեղերը, ինչպես նաեւ ժողովրդագրական տվյալներ եւ կենսակերպի գործոններ, օրինակ՝ դիետա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ