Գլխավոր էջ Նորություններ ԱՆ-ն հերքում է կորոնավիրուսով պայմանավորված խիստ սահմանափակումների մասին լուրերը

ԱՆ-ն հերքում է կորոնավիրուսով պայմանավորված խիստ սահմանափակումների մասին լուրերը

251
0

Հանրության շրջանում շահարկվող լուրերը՝ թե կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված երկիրը կրկին անցնելու է ամբողջական և խիստ սահմանափակումների, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ այս պահին նման հարց չի քննարկվում:

«Առողջապահության նախարարությունը հետևում է համաճարակաբանական իրավիճակի ընթացքին: Հաշվի առնելով համավարակի ցուցանիշների ամենօրյա աճը՝ կրկին հորդորում ենք չթուլացնել զգոնությունը և հետևել հակահամաճարակաբանական կանոններին՝ կրել դիմակ, հաճախ լվանալ ձեռքերը, պահել սոցիալական հեռավորություն»,- ասվում է հաղորդագրությունում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ