Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս կարող է էլեկտրականությունն օգնել վերքերը բուժելուն

Ինչպե՞ս կարող է էլեկտրականությունն օգնել վերքերը բուժելուն

317
0

Էլեկտրական խթանումը կարող է օգնել արյանատար անոթներին տեղափոխել լեյկոցիտները եւ թթվածինը վերքեր՝ արագացնելով ապաքինումը: Այս մասին պնդում են Օհայոյի համալսարանի գիտնականները:

Medical Express-ի հաղորդմամբ՝ խթանումը մեծացնում է արյանուտար անոթների թափանցելիությունը:

Երբ կա վնասվածք, վերքի տեղում խախտվում է արյանուտար անոթների կառուցվածքը, ինչը խանգարում է անոթներին վերականգնել վնասված հյուսվածքը: Գիտնականներն ասում են, որ էլեկտրականությամբ արյանատար անոթների խթանումը ցույց է տվել այդ անոթների թափանցելիության զգալի աճ, ինչը ֆիզիկական մարկեր է, որը ցույց է տալիս նոր անոթների հնարավոր աճը:

Նման խթանումը թույլ է տալիս մոլեկուլներին եւ բջիջներին ավելի ակտիվ շարժվել արյան անոթների պատերով: Հայտնի է, որ էլեկտրականությունն ազդում է սպիտակուցների վրա, որոնք միասին են պահում արյունատար անոթների բջիջները:

Ավելի վաղ ապացուցվել է, որ էլեկտրախթանմամբ վիրակապված նյութն արագացրել է շների մոտ վերքերի ապաքինումը: Կան նաեւ հիմքեր ենթադրելու, որ խթանումն օգնում է հաղթահարել վնասվածքի շրջանում բորբոքումն ու վարակը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ