Գլխավոր էջ Նորություններ Կարո՞ղ է արդյոք դեմենցիան բարձրացնել կորոնավիրուսով վարակման ռիսկը

Կարո՞ղ է արդյոք դեմենցիան բարձրացնել կորոնավիրուսով վարակման ռիսկը

172
0

Դեմենցիա ունեցող մարդկանց մոտ կորոնավիրուսով վարակվման ռիսկը գրեթե կրկնակի անգամ բարձր է, սակայն COVID-19-ից մահվան ռիսկը նրանց մոտ ավելի բարձր չէ, քան ճանաչողական խանգարումներ ունեցող մարդկանց մոտ: Այս մասին ասվում է Alzheimer’s and Dementia ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են գրեթե 180.000 մեծահասակների հանձնած COVID-19-ի ախտորոշման թեստի արդյունքները, դեմենցիայի ախտորոշումները, հոսպիտալացումները եւ մահվան դեպքերը Հյուսթոնի մեթոդիստական ​​հիվանդանոցում 2020 թվականի մարտից մինչեւ դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում: Նրանք պարզել են, որ 6364 մեծահասակների մոտ, ովքեր COVID-19-ի թեստ են հանձենլ, դեմենցիայի այս կամ այն տեսակ է եղել, այդ թվում՝ թույլ ճանաչողական խանգարում, Ալցհայմերի հիվանդություն, անոթային դեմենցիա եւ դեմենցիայի այլ տեսակներ: Դեմենցիա չունեցող մեծահասակների համեմատ այս խումբը մոտ 30 տարով ավելի մեծ էր (միջին տարիքը 79 տարեկան) եւ ավելի լուրջ հիվանդություններ ուներ, այդ թվում՝ արյան բարձր ճնշում, սրտային անբավարարություն, շաքարախտ եւ քաղցկեղ:

COVID-19-ի պատճառով հոսպիտալացված դեմենցիայով մեծահասակների 20 տոկոսը մահացել է, իսկ դեմենցիա չունեցողների շրջանում՝ 9 տոկոսը: Սակայն նրանց տվյալների՝ նմանատիպ հիմնական հիվանդություններ ունեցող նույն տարիքի հիվանդների տվյալների հետ համեմատման ժամանակ խզումը մահացության ցուցանիշների միջեւ անհետացել է:

Այս հետազտության արդյունքները տարբերվում են նախորդ ուսումնասիրություններից, որոնք COVID-19-ից մահվան ավելի մեծ ռիսկ են ցույց տալիս դեմենցիայով մարդկանց համար՝ նրանց առողջ հասակակիցների համեմատ: Սակայն դեմենցիայով հիվանդների մոտ վարակման ռիսկը բարձր է մոտ կրկնակի անգամ:

Գիտնականների խոսքով՝ քանի որ դեմենցիայով տառապող մարդիկ թույլ հիշողություն եւ ճանաչողական խանգարումներ ունեն, նրանք հաճախ չեն կարողանում պատշաճ կերպով պահպանել անվտանգության կանոնները, ինչը մեծացնում է նրանց վարակման ռիսկը: Հենց այդ պատճառով էլ գիտնականները լավագույն կանխարգելիչ միջոցը դեմենցիայով տառապող հիվանդների համար պատվաստումն են համարում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ