Գլխավոր էջ Նորություններ Թռչնագրիպի նոր մուտացիան կփոխանցվի մարդուց մարդ

Թռչնագրիպի նոր մուտացիան կփոխանցվի մարդուց մարդ

224
0

A (H5N8) թռչնագրիպի նոր մուտացիան, ամենայն հավանականությամբ, կփոխանցվի մարդուց մարդ: Այս մասին նախազգուշացրել է «Ռոսպոտնեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան, գրում է Gazeta-ն։

«Կանխատեսումը, որ դա տեղի կունենա, ունի բավականին բարձր հավանականության աստիճան: Դա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա», — ասել է նա:

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գնահատել էր Ռուսաստանում թռչնագրիպի նոր տեսակի փոխանցման ռիսկը:

Փետրվարի 20-ին «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան հայտարարեց, որ Ռուսաստանում հաստատվել է H5N8 թռչնագրիպի նոր տեսակի վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ