Գլխավոր էջ Նորություններ ԱՄՆ-ն պահպանում է AstraZeneca պատվաստանյութի միլիոնավոր չափաբաժիններ

ԱՄՆ-ն պահպանում է AstraZeneca պատվաստանյութի միլիոնավոր չափաբաժիններ

208
0

ԱՄՆ-ը կուտակել է բրիտանա-շվեդական AstraZeneca կորոնավիրուսի պատվաստանյութի միլիոնավոր չափաբաժիններ, սակայն, մինչ այժմ չկարողանալով օգտագործել այն, այնուամենայնիվ, չի համաձայնում դեղն արտահանել տասնյակ երկրներ, որոնցում  այն արդեն օգտագործվում է: Այս մասին հինգշաբթի օրը հաղորդել է «The New York Times»-ը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

Ըստ թերթի, Օհայոյի գործարանը կարող է արտահանել պատվաստանյութի շուրջ 30 միլիոն դոզա, Բալթիմորի հաստատություններում նույնպես պահվում են դրա պաշարները, ինչը կբավականացներ տասնյակ միլիոնավոր պատվաստումների համար: Դրանք նախատեսված են Միացյալ Նահանգների բնակիչների համար, սակայն երկրում դեղի օգտագործման հաստատումը հետաձգվել է: Միևնույն ժամանակ, 70 երկրներում պատվաստանյութն արդեն ստացել է բժշկական հաստատում:

Ընկերությունը խնդրել է թույլտվություն պատվաստանյութերի կուտակված դոզաները Եվրամիություն ուղարկելու համար: Ինչպես նշում է թերթը, այս հարցի շուրջ Սպիտակ տանը ակտիվ քննարկում է ընթանում, սակայն մինչ այժմ AstraZeneca-ի խնդրանքը մերժվել է:

«Մենք հասկանում ենք, որ այլ նահանգներ արդեն դիմել են ԱՄՆ կառավարությանը, և մենք նաև խնդրել ենք նրան ուշադիր քննել նման խնդրանքները»,- ասել է ընկերության խոսնակ Գոնսալո Վինգիի խոսքերը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ