Գլխավոր էջ Նորություններ Բրազիլիայում կորոնավիրուսից մահվան դեպքերի ռեկորդային ցուցանիշ է գրանցվել

Բրազիլիայում կորոնավիրուսից մահվան դեպքերի ռեկորդային ցուցանիշ է գրանցվել

260
0

Բրազիլիայում արձանագրվել է 1 օրում COVID-19-ից մահացածների ռեկորդային թիվ։ 24 ժամում հիվանդությունից 2286 մարդ է մահացել, հաղորդում է BBC-ն։ Այսպիսով, կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը գերազանցել է 270 հազարը։ Մահվան դեպքերի առումով Բրազիլիան գտնվում է երկրորդ հորիզոնականում՝ զիջելով ԱՄՆ-ին։

Մասնագետները նախազգուշացնում են, որ վիրուսի տարածման արագությունը ավելի է մեծացել կորոնավիրուսի առավել վարակիչ մուտացիաների պատճառով։ Ըստ Worldometers կայքի տվյալների՝ մարտի 10-ի դրությամբ Բրազիլիայում 24 ժամում հայտնաբերվել է կորոնավիրուսի 80,955 նոր դեպք՝ ընդհանուր դեպքերի թիվը հասցնելով 11 205 972-ի։

Բրազիլիայի նախկին ղեկավար Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան քննադատել է գործող նախագահ Ժաիր Բոլսոնարուին՝ համավարակի ընթացքում նրա ընդունած որոշումներն անվանելով «հիմար»։

Իսկ Բոլսոնարուն, չնայած երկրում առկա ծանր վիճակին, օրեր առաջ բրազիլացիներին ասել էր՝ «բավական է նվնվաք»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ