Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի բրիտանական շտամը մյուսներից ավելի մահացու է

Կորոնավիրուսի բրիտանական շտամը մյուսներից ավելի մահացու է

222
0

Կորոնավիրուսի բրիտանական B.1.1.7 շտամը երկու անգամ ավելի մահացու է COVID-19-ի նախկին տարբերակներից։ Այսպիսի եզրակացության են եկել բրիտանական Էքսետերի և Բրիստոլի համալսարանների համաճարակաբանները համապատասխան հետազոտություն անցնացնելուց հետո։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են British Medical Journal-ում։

Համաճարակաբանները վերլուծել են 110 հազար հիվանդների տվյալները: Աշխատանքի արդյունքում պարզվել է, որ B.1.1.7-ով վարակված 55 հազար հիվանդից մահացել է 227-ը, մինչդեռ վարակի մյուս մուտացիաների դեպքում 55 հազար հիվանդից մահացել է 141-ը: Նախագծի գլխավոր հեղինակ Ռոբերտ Չելլենը բրիտանական շտամով վարակվելը որակել է որպես սպառնալիք, որին պետք է շատ լուրջ վերաբերվել:

Կորոնավիրուսի նոր շտամը Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է 2020թ.-ի աշնանը։ Մուտացիան 70%-ով ավելի վարակիչ է SARS-CoV-2-ի այլ տեսակներից: Մարտի 3-ի դրությամբ կորոնավիրուսի բրիտանական շտամը հայտնաբերվել էր աշխարհի 43 երկրում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ