Գլխավոր էջ Նորություններ Արսեն Թորոսյանի նոր հրամանը՝ մարդու մարմնից օրգանների վերցման վերաբերյալ

Արսեն Թորոսյանի նոր հրամանը՝ մարդու մարմնից օրգանների վերցման վերաբերյալ

652
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը փետրվարի 7-ին նոր հրաման է ստորագրել, որը վերաբերում է որպես դիակային դոնոր հանդես գալուն։ Հրամանը ուժի մեջ է մտել փետրվարի 18-ին։

Նշվում է, որ ուղեղային մահը հաստատելուց հետո այն դեպքում, երբ անձը օրենքով սահմանված կարգով չի կարող հանդես գալ որպես դիակային դոնոր, ուղեղային մահը հաստատելուց հետո՝ 48 ժամվա ընթացքում, տեղեկացնելով պացիենտի հարազատներին (ազգականներին), իսկ մինչև 18 տարեկան երեխաների կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի դեպքում` նրա ծնողին կամ օրինական ներկայացուցչին, դադարեցվում են վերակենդանացման միջոցառումները, այն է՝ կենսական կարևոր օրգանների գործունեությունն ապահովող դեղերի ներարկումը և բժշկական սարքավորումների գործունեությունը:

Այն դեպքում, երբ անձը օրենքով սահմանված կարգով կարող է հանդես գալ որպես դիակային դոնոր և առկա է հարազատների (ազգականների), իսկ մինչև 18 տարեկան երեխաների կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի դեպքում` միայն նրա ծնողի կամ օրինական ներկայացուցչի համաձայնությունը, ուղեղային մահը հաստատելուց հետո մինչ 72 ժամ տևողությամբ շարունակվում է օրգանիզմի կենսական կարևոր ֆունկցիաների արհեստական ապահովումը դեղերի, սնուցման և բժշկական սարքավորումների միջոցով` մինչ օրգանների և/կամ հյուսվածքների սահմանված կարգով վերցնելը:

Իրավաբան.net

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ