Գլխավոր էջ Նորություններ Նախարարը հանդիպել է Կորեայի միջազգային համագործակցության գործակալության փոխնախագահի հետ

Նախարարը հանդիպել է Կորեայի միջազգային համագործակցության գործակալության փոխնախագահի հետ

646
0

Աշխատանքային այցով Կորեայի Հանրապետությունում գտնվող առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA) փոխնախագահ Բաեկ Սուկհիի հետ: Կողմերը քննարկել են համատեղ զարգացման ծրագրեր իրականացնելու հեռանկարները և հնարավորությունները:

Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել վերջերս Կորեայի արտաքին գործերի նախարարության կողմից հաստատված ծրագրի համար, որի շրջաանակներում Հայաստանի առողջապահության նախարարությունը ձեռք է բերելու ուլտրաձայնային սարքավորումներ և հանձնելու մարզային բժշկական կենտրոններին:

Կորեայի միջազգային համագործակցության գործակալության փոխնախագահն առաջարկել է հայ մասնագետներին մասնակցել Կորեայում իրականացվող առողջապահական դասընթացներին` մասնագիտական հմտությունները բարձրացնելու համար, ինչը ողջունվել է Արսեն Թորոսյանի կողմից:

Հանդիպմանը քննարկվել է նաև ապագայում ավելի լայնամասշտաբ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ