Գլխավոր էջ Գլխավոր Կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 55 տոկոսով. Ի՞նչ սպասել

Կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 55 տոկոսով. Ի՞նչ սպասել

358
0

Օրերս ՀՎԿԱԿ համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշեց, որ վերջին երկու շաբաթների ընթացքում մեր երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է  55  տոկոսով:

«Բացի այդ ունենք վարակի վերարտադրողական ցուցանիշի փոփոխություն: Եթե հունվար ամսին վարակի ցուցանիշը մեկից ցածր էր, ապա հիմա ունենք  1,21 վերարտադրողական ցուցանիշ»,-հայտնեց նա:

Աբովյանի խոսքով՝ նախորդ ամիսներին գրանցված վարակի ցածր ցուցանիշները պայմանավորված էին մի քանի գործոններով, այդ թվում՝ դեկտեմբերի 25-ից հետո արձակուրդների էին, չկային միջոցառումներ՝ արդյունքում և շփումներ, փակ էին ուսումնական հաստատությունները: Դա է  պատճառը, որ հունվար ամսին մեր երկրում վարակի ցուցանիշները  ցածր էր:

«Սակայն հունվարից մարդիկ սկսեցին չպահպանել անվտանգության կանոնները, թուլացրեցին զգոնությունը, և այդ ամենի արդյունքները մենք քաղում ենք հիմա: Ավելին՝ մոտակա 10-14 օրը մենք ստանալու ենք այն, ինչ հիմա է կատարվում»,-նշեց նա հավելելով, որ եթե այսպես շարունակվի մենք կունենանք վարակի երրորդ ալիքը:

Անդրարառնալով մահճակալային ֆոնդի հարցին՝ Աբովյանը հայտնեց.«Օրերս նոր հիվանդանոց է վերաբացվել, այսինքն՝ մեր քովիդ հիվանդանոցները հետպրոֆիլավորվում են: Սուրբ Աստվածամայր հիվանդանոցը բացվեց որպես քովիդ հիվանդանոց»:

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ