Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Կեղծ օրակարգով շեղում են բնակչությանը առողջապահական կարևոր խնդիրներից

Կեղծ օրակարգով շեղում են բնակչությանը առողջապահական կարևոր խնդիրներից

1796
0

«Իշխանությունների կողմից Սահմանադրական Դատարանի շուրջ ստեղծած կեղծ օրակարգը շեղում է բնակչությանը և լրատվամիջոցներին առօրյա խնդիրներից, մասնավորապես այն խնդիրներից, որոնք ի տարբերություն հանրաքվեի, ունեն անմիջական ազդեցություն բնակչության առօրյա կյանքի վրա:

Նման խնդիրների շարքին են պատկանում «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» և մարզային ծննդատների օպտիմալացման հարցը, պոլիկլինիկաների` «այլ կաբինետների» ֆինանսավորման դադարեցումը, բուժօգնության որակի վերահսկողությունը, որը առանց կլինիկական ուղեցույցների հնարավոր չէ իրականացնել, մայրական մահացության ցուցանիշի կտրուկ աճը և այլն… այս խնդիրների հետ բախումը անխուսափելի է, սակայն քանի դեռ մարդկանց «զբաղեցնում» են հանրաքվեներով, սևերի և սպիտակների կեղծ օրակարգերով, ներքին թշնամանքի խորացմամբ և ԱԺ ամբիոնից ատելության խոսքի տարածման շոուներով` առողջապհության ոլորտում տեղի են ունենում փոփոխություններ, որոնց հետ դեռ երկար ժամանակ առնչվելու է ժողովուրդը, քանի որ ժամանակին պատշաճ ուշադրություն չի դարձրել այդ հարցերի կարգավորմանը:

Հարգելի ժողովուրդ, ինձ համար հասկանալի է իրավաբանական հանրության զբաղվածությունը հանրաքվեի հարցերով, բայց հասկանալի չէ բուժաշխատողների և բուժառուների անտարբերությունը, քանի որ ձեր ընդամենը 1%-ն է որևէ առընչություն ունեցել կամ ունենալու ՍԴ-ի հետ, բայց այս կամ այն տարիքում բուժման անհրաժեշտություն ունենալու է ձեր 100%-ը:

Տարբերե՛ք առաջնայինը երկրորդայինից, որպեսզի հետո չբողոքեք…»:

Գրառումը` Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ