Գլխավոր էջ Նորություններ Եթե չի լսվում մասնագետի ձայնը, գոնե պետք է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց...

Եթե չի լսվում մասնագետի ձայնը, գոնե պետք է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց լսեն. Էդուարդ Հովհաննիսյան

1843
0

«Եթե անգամ չի լսվում մասնագետի ձայնը, գոնե պետք է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց լսեն: Պացիենտն ինչու՞ է անհանգստանում: Մի հարցազրույցում ասում են` բան չի փոխվելու, մյուս հարցազրույցում ասում են` ամբողջը տարվելու ա  ամբուլատոր օղակ: Եվ այս երկու իրար հակասող դրույթները շատ անհանգստացնում են պացիենտներին»,- այս մասին ասել է «ՁիԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի բժիշկ համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը Noyan Tapan TV-ի եթերում:

Ըստ նրա`կենտրոնի աշխատակիցները  դեռ չգիտեն` ինչ է իրենց սպասվում մեկ ամիս անց, հինգ ամիս անց, մեկ տարի հետո:

«Պատկերացրեք մեկ մարդ, որ բուժում է ստանում տասը տարի մեկ բժշկի մոտ: Այստեղ արդեն բժիշկ-պացիենտ հարաբերություն չէ միայն, սա արդեն ընկերություն է, ընտանիք է կամ այլ մակարդակի հարաբերություն: Այժմ պացիենտին հետաքրքիր է` իր բուժումը շարունակելու է նույն բժշկի հետ: Ասում են` ամեն ինչ նույնը կլինի: Արդյո՞ք ամեն ինչ նույնը կլինի»,- ասել է  բժիշկ-համաճարակաբանը:

Էդուարդ Հովհաննիսյանը նշում է, որ եթե կան հիմնավոր փաստարկներ «ՁիԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի միացման համար, ապա պետք է ցույց տան: Ըստ նրա` անթույլատրելի է ամբող աշխատակազմին պահել չիմացության և անորոշության մեջ:

 

Սառա Հարությունյան 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ