Գլխավոր էջ Նորություններ Իսրայելը սառեցրել է COVID-19-ի դեմ պատվաստանյութերը արտերկիր ուղարկելու իր ծրագիրը

Իսրայելը սառեցրել է COVID-19-ի դեմ պատվաստանյութերը արտերկիր ուղարկելու իր ծրագիրը

391
0

Իսրայելը սառեցրել է COVID-19-ի դեմ պատվաստանյութերը արտերկիր ուղարկելու իր ծրագիրը այն բանից հետո, երբ այդ նախաձեռնությունը իրավական քննության է ենթարկվել: Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Բենի Հանցը, հայտնում է Reuters-ը:

Վարչապետ Բենիամին Նեթանյահուն քննադատության է ենթարկվել COVID-19-ի դեմ պատվաստանյութերը արտասահմանյան դաշնակիցներին փոխանցելու համար, մինչդեռ պաղեստինցիները Իսրայելից ավելի շատ պատվաստանյութեր են պահանջել։

Իսրայելական հանրային Kan հեռուստաընկերությունը, որն այս շաբաթվա սկզբին հայտարարել էր, թե Իսրայելը փոքր խմբաքանակներ կուղարկի 19 երկիր, հաղորդել է, որ գլխավոր դատախազը պարզաբանումներ է խնդրել ծրագրի վերաբերյալ:

«Ես ողջունում եմ այլ երկրներ պատվաստանյութերի փոխանցումը սառեցնելու որոշումը»,- գրել է Հանցը Twitter-ում:

Իսրայելն անցկացնում է COVID-19-ի դեմ պատվաստման ամենաարագ արշավը։ Երկրի բնակչության գրեթե կեսն արդեն ստացել է մեկ չափաբաժին: Առայժմ պաղեստինցիներին է փոխանցվել ընդամենը 2000 չափաբաժին՝ այն հիմնավորմամբ, որ նրանք պատասխանատու են առողջապահական իրենց սեփական համակարգի համար:

Իսրայելի դաշնակից Հոնդուրասը հինգշաբթի օրը Իսրայելից արդեն ստացել էր պատվաստանյութի 5000 չափաբաժին՝ նախքան ծրագրի սառեցումը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ