Գլխավոր էջ Նորություններ Չինաստանը հավանությունէ տվել կորոնավիրուսի դեմ եւս երկու պատվաստանյութերի

Չինաստանը հավանությունէ տվել կորոնավիրուսի դեմ եւս երկու պատվաստանյութերի

484
0

Չինաստանը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ եւս երկու պատվաստանյութերի, որոնք արտադրում են հայրենական ընկերությունները, հաղորդում է AP-ն:

CanSino Biologics-ի եւ Sinopharm-ի պատվաստանյութերը պայմանական հաստատում են ստացել այն բանից հետո, երբ դրանք Covid-19-ի դեմ պաշտպանիչ են ճանաչվել, հայտնել է Բժշկական ապրանքների ազգային վարչությունը:

Պայմանական թույլտվությունները կօգնեն արագացնել անհապաղ օգնության համար դեղամիջոցների հանելը շուկա, երբ կլինիկական փորձարկումները դեռ չեն համապատասխանում նորմալ չափանիշներին, բայց ցույց են տալիս, որ բուժման մեթոդներն արդյունավետ են:

Sinopharm-ի ստորաբաժանում հանդիսացող Կենսաբանական ապրանքների ուհանական ինստիտուտը հայտարարում է, որ դրա պատվաստանյութը արդյունավետ է 72 51 տոկոսով, այն դեպքում, երբ CanSino-ի պատվաստանյութի արդյունավետությունը կազմում է 65,28 տոկոս:

Չինաստանը հաստատել է հայրենական արտադրության չորս պատվաստանյութեր:

Երկիրը նպատակ է դրել մինչեւ փետրվարի կեսերը պատվաստել 50 միլիոն մարդու: Փետրվարի 9-ի դրությամբ ներարկվել է ավելի քան 40 միլիոն չափաբաժին:

Երկիրը նաեւ անվճար պատվաստանյութեր է տրամադրում 53 երկրների եւ արտահանում դրանք ավելի քան 20 այլ երկրներ, որոնք գնումների հայտ են ներկայացրել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ