Գլխավոր էջ Նորություններ Ինչպիսի՞ խնդրի մասին կարող է վկայել ավելորդ քրտնարտադրությունը

Ինչպիսի՞ խնդրի մասին կարող է վկայել ավելորդ քրտնարտադրությունը

386
0

Առանց ակնհայտ պատճառի ավելորդ քրտնարտադրությունը կարող է սրտի հետ կապված խնդիրների ախտանիշ լինել: Ավելին, դա կարող է վկայել մոտալուտ սրտի կաթվածի մասին, պնդում են Սրտային հիվանդությունների բրիտանական հիմնադրամի մասնագետները:

Express պարբերականը պատմում է, որ խցանված զարկերակներով արյան մղումը ավելի մեծ ջանքեր է պահանջում սրտից, ուստի մարմինը ավելի շատ է քրտնում` փորձելով իջեցնել ջերմաստիճանը:

Ըստ մասնագետների` բժշկի դիմել անհրաժեշտ է նաեւ գիշերային անհիմն քրտնարտադրության դեպքում:

Բժիշկների կարծիքով` ամենավտանգավորը կրծքավանդակի հանկարծակի ցավով, գլխապտույտով կամ սրտխառնոցով ուղեկցվող քրտնարտադրությունն է. այդ ամենը կարող է վկայել սրտի կաթվածի մասին, եւ այդ դեպքում մարդը, ամենայն հավանականությամբ, բժշկական օգնության կարիք ունի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ