Գլխավոր էջ Նորություններ Ավելի քան 130 երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ չեն սկսվել

Ավելի քան 130 երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ չեն սկսվել

202
0

Աշխարհի ավելի քան 130 երկրների բնակիչներ, այդ թվում ամենախոցելիները, չեն ստացել COVID-19 պատվաստանյութի առաջին չափաբաժինը։ Այս մասին հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն։

«Երբ հայտարարվեց պատվաստումների արշավի անցկացման մասին, աշխարհը թեթևացած շունչ քաշեց։ Առանց համերաշխության մենք հեռու ենք այդ նպատակին հասնելուց։ Ավելի քան 130 երկրներ դեռևս չեն ստացել պատվաստանյութի ոչ մի չափաբաժին»,-նշել է նա։
Նրա հաշվարկներով՝ եթե պատվաստումների հետ կապված իրադրությունը չփոխվի, զարգացող երկրները չեն ստանա հասանելիություն պատվաստանյութերին առնվազն մինչև այս տարվա վերջ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ