Գլխավոր էջ Գլխավոր Որտե՞ղ է կորոնավիրուսի հակավիրուսը․ 1981-ի կանխատեսումը

Որտե՞ղ է կորոնավիրուսի հակավիրուսը․ 1981-ի կանխատեսումը

2182
0

Հունվարի 24։ Հենց այս ամսաթվին կորոնավիրուս բառը ամենաշատը փնտրվածներից և ամնեաքննարկվածներից է։ Հունվարի 24-ի հաջորդող օրերին համացանցում հայտնվեցին տեսանյութեր, թե ինչպես են մարդիկ կորցնում հավասարկշռությունը, գիտակցությունը  և հայտվում գետնին, երբեմն էլ հրապարակում էին մահվան տեսարաններ։ Ընդամենը 20 օր անց այդ տեսանյութերը այդեն դարձան սովարական։

Վիճակագրական տվյալները ավելի են խոսուն են։ Հունվարի 30-ի դրությամբ զոհերի թիվը հասնում է 172-ի, իսկ վարակվածներինը ՝ 6000 –ի՝ ապաքինվածները 102-ն են։ Մահվան դեպքերը չնահանջեցին, այնպես, ինչպես, որ հայտարարում էր ԱՀԿ-ն։

Փետրվարի 15-ի տվյալներով կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1572 քաղաքացի, վարակվել՝ 67 091-ը, ապաքինվել է 8 556 մարդ։ Միայն փետրվարի 12-ի, լույս 13-ի գիշերը մահացել է 242 մարդ։

Ջեն Հոբկինսի գիտական կետրոնը քարտեզի միջոցով է հետևում կորոնավիրուսի զարգացմանը։ Հայտարարաում է քարտեզի կարմիր նշանները, որոնք ցույց են տալիս վարակված լինելը, օր օրի ավելանում են։

Փետրվարի 19-ին մահաբեր վիրուսով վարակվեց նաև Եգիպտոսի քաղաքացին։ Այս պահին վարակված անձինք կան 28 երկրներում՝ ընդհանուր թվով 67091 մարդ, որոնցից 2018-ը Ճապոնիայի Յոկոհամա ջրային տարածքում։ Խոսքը Դայմոնդ Փիրզես զբոսանավում գտնվողների մասին է։ Նավը Յոկոհամա էր մեկնել  հունվարի 20-ին և վերադարձել փետրվարի 3-ին։ Առաջին վարակակիրը նավի 80-ամյա ուղևորն էր, ներկայումս նավում վարակակիրների թիվը հասնում է 200-ի։ Նավում հայատարարված է կարանտին մինչև փետրվարի 19-ը։

Քաղաքացիներին տարհանում են Չինաստանի տարբեր քաղաքներից՝ հատկապես վարակի էպիկենտրոն համարվող Ուհան քաղաքից, որը ունի 11 մլն բնակչությունը։ Քաղաքը տարիներ շարունակ եղել է ավտոմաբիլյաին և կրթական հզոր կետրոն։ Ուհանում կա 8 պետական և 14 մասնավոր քոլեջ ու համալսարան։ Այն այսօր վերածվել է ուրավականների քաղաքի։ Մարդիկ իրար չեն համբուրում, չեն շփվում։ Բաց են  միայն մի քանի խանութներ։

Որոշ վարակակիրներ չեն ցանկանում տեղափոխվել հիվանդանոց, թեև տեղի խնդիր չունեն, ընդամենը մի քանի օրում Չինաստանի կառավարությունը խնդիրը լուծեց նոր հիվանդանոց կառուցելով։

Կորոնավիրուսի դեմ պայքարելու նպատակով Չինաստանում մոբիլիզացվել է ավելին քան 25 հազար բժիշկ։ Չնայած պաշտպանական միջոցառումներին՝ ըստ պաշտոնեական տվյալների, մինչ այս պահին վարակվել է 1716 բժիշկ, նրանցից 6-ը մահացել է, որոնց թվում էր նաև Լի Վենլիան, որը կորոնավիրուսի մասին առաջինն էր հայտնել։

Բժիշկները և համաճարակաբանները մինչ այս պահը չունեն գլխավոր հարցի պատասխանը․ «Երբ կնահանջի համաճարակը»։ Օրի օրի ավելանում են նաև վարակի փոխանացման հնարավոր վարակածները՝ օդակաթիլայինից միչև ձեռքեր, վերջին օրերին նաև կոյուղատար խողովակներ։ Գերմանացի գիտնականների 22 հետազոտություններից էլ պարզ է դարձել, որ մարդկային կորոնավիրուսները պլաստիկե և ապակե տարաների վրա կարող են պահպանվել միչև 9 օր, կենդանական կորոնավիրուսները ավելին քան 28 օր։ Ջրածնի պերօֆսիդ, էթանալի կամ նատրիումի հիպոքլորիդի լուծույթներ․ ասում են այս հեղուկներն են առավել արագ ապակտիվացնում վիրուսը, իսկ օդի խոնավությունը և ցածր ջերմաստիճանը՝ ակտիվացնում։

Ի՞նչից սկսվեց համաճարակը։  Զուգադիօությու՞ն, թե՞ կանխատեսում։ Ֆանտաստ գրող Դին Կունցի դեռ 1981թ-ին գրված «Մթության աչքերը» ֆիլմում ուշագրավ համընկնում կա այսօրվա իրադարձությունների հետ․

«Չինացի գիտնական Լի Չենը գաղտնի արտագաղթեց ԱՄՆ և նյութեր բերեց իր հետ նոր չինական մանրէաբանական զենքի մասին։ Նոր վիրուսը նրանք անվանել էին «Ուհան- 400», այն քաղաքի անունով, որրի հարևանությամբ է գաղտնի լաբորատարիան, որտեղ ստեղծվել է վիրուսը։ Այն արդյունավետությամբ հարյուրավոր անգամ գերազանցում էր բոլոր մյուս միկրոօրգանիզմներին։  «Ուհան- 400»-ը իդեալական զենք է։ Այն ներգործում է միայն մարդկանց վրա, չի փոխանցվում այլ կենդանի էակների միջոցով»։

Գու՞ցե հայտնի գրողը ուղորդել է, թե ուրտեղ է հակավիրուսը։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ