Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Չինաստանը կկարողանա հաղթահարել կորոնավիրուսի համաճարակը

Չինաստանը կկարողանա հաղթահարել կորոնավիրուսի համաճարակը

925
0

Մոտ ժամանակներս Չինաստանը կկարողանա հաղթահարել COVID-19- ի կորոնավիրուսի համաճարակը: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վանգ Յին՝ Մյունխենի անվտանգության համաժողովում:

«Մենք տեսնում ենք լույսը թունելի վերջում», – ասել է Չինաստանի ԱԳ նախարարը՝ նշելով, որ այս համաճարակը չի խաթարի Չինաստանի տնտեսությունը:

«Չինական տնտեսությունը ի վիճակի է հաղթահարել այս խնդիրը»,-ասել է Վանգը:

Չինաստանի արտգործնախարարը նաև շնորհակալություն է հայտնել մի քանի երկրների՝ կորոնավիրուսի դեմ պայքարում ցուցաբերած օգնության համար:

Նշենք, որ COVID-19-ի ախտանշանները թաքցնելը համարվելու է հանրային անվտանգության սպառնալիք և կարող է պատժվել բանտարկությամբ, նույնիսկ մահապատժով։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ