Գլխավոր էջ Նորություններ Էդինբուրգի դուքսը բուժվում Է վարակիչ հիվանդությունից

Էդինբուրգի դուքսը բուժվում Է վարակիչ հիվանդությունից

259
0

99-ամյա Էդինբուրգի դուքսը՝ Եղիսաբեթ Երկրորդի ամուսինը, որն արդեն մեկ շաբաթից ավելի գտնվում Է Լոնդոնի մասնավոր հիվանդանոցում, բուժվում Է ինչ-որ վարակից եւ ստացիոնարում կմնա եւս մի քանի օր, հաղորդել Է Բուքինգհեմյան պալատը: Այդ մասին հաղորդել Է BBC News-ը:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ դուսքին հոսպիտալացրել են միայն նախազգուշական նկատառումներով եւ հետազոտման համար: Այնուհետեւ հայտարարել են, որ նա հիվանդանոցում մի փոքր ավելի երկար կմնա, քան պլանավորվել Էր: Անցած շաբաթ նրան հիվանդանոցում այցելել Էր որդին՝ Ուելսի արքայազն Չառլզը: Փետրվարի 23-ի երեկոյան Բուքինգհեմյան պալատում հաղորդել են, որ Էդինբուրգի դուքսը հարմարավետ տեղավորվել Է եւ բուժումը դրական արդյունք Է տալիս:

Դուքսի կրտսեր որդին՝ արքայազն Էդվարդը՝ Ուեսեքսի դուքսը, լրագրողներին պատմել Է, որ իր հայրն «անհամեմատ ավելի լավ Է», եւ որ նա արդեն շատ Է ցանկանում դուրս գրվել հիվանդանոցից, ինչն ակնհայտորեն լավ նշան Է»: 99-ամյա արքայազնին փետրվարի 17-ին տեղափոխել են Լոնդոնի Էդուարդ 7-րդ թագավորի մասնավոր հիվանդանոց: Այն ժամանակ թագավորական պալատի աղբյուրը BBC News-ին ասել Էր, որ Էդինբուրգի դուքսը վերջին մի քանի օրն իրեն լավ չԷր զգում, բայց դա կապված չԷ կորոնավիրուսի հետ: Նրան հիվանդանոց տեղափոխելուց հետո թագուհին մնացել Է Վինձորում: Նրանք երկուսն Էլ COVID-19-ի դեմ պատվաստում են ստացել հունվարին: Արքայազն Ֆիլիպի հարյուր ամյակը լրանալու Է հունիսի 10-ին: Նա 2017 թվականից դադարեցրել Է իր մասնակցությունը հանրային միջոցառումներին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ