Գլխավոր էջ Գլխավոր Ունենք վարակման 273 նոր դեպք

Ունենք վարակման 273 նոր դեպք

222
0

Հայաստանում փետրվարի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 273 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 170945 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 713194 վերջին մեկ օրում` 2992 նոր թեստավորում։

Փաստացի այս պահին բուժվում է 4445 պացիենտ. մեկ օրում ավելացել է 79-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 162517 անձ` վերջին մեկ օրում 188 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 3175 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 808 է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ