Գլխավոր էջ Նորություններ Արդյո՞ք բերանը ողողելու հեղուկները արդյունավետ են կորոնավիրուսի դեմ

Արդյո՞ք բերանը ողողելու հեղուկները արդյունավետ են կորոնավիրուսի դեմ

260
0

Հյուսիսային Կառոլինայի համալսարանի Չապել Հիլլ Ադամսի ատամնաբուժական դպրոցի գիտնականները սկսել են կլինիկական փորձարկումներ՝ ցանկանալով պարզել, թե արդյոք բերանը ողողելու հեղուկը կարող է նվազեցնել կորոնավիրուսի տարածման ռիսկը:

Փորձերը ցույց են տվել, որ բերանի ողողման համար նախատեսված հեղուկներն արագ սպանում են կորոնավիրուսները, սակայն չկա որեւէ ապացույց, որ բերանի ողողումը կարող է կանխել մարդկանց վիրուսով վարակվելը:

Նոր հետազոտության ընթացքքում գիտնականները նախատեսում են չափել թքի մեջ վիրուսի քանակը բերանը ողողելու հեղուկի օգտագործելուց առաջ եւ հետո, ինչպես նշված է պիտակի վրա: Մեծահասակները, ովքեր վերջին 7 օրվա ընթացքում COVID-19-ի թեստի դրական պատասխան են ունեցել, իրավունք ունեն մասնակցել կլինիկական հետազոտություններին:

Քանի որ բերանում անընդհատ թուք է արտադրվում, նմուշները հավաքվում եւ ստուգվում են յուրաքանչյուր 15 րոպեն մեկ՝ մեկ ժամվա ընթացքում, որպեսզի հետեւեն, թե որքան է տեւում վիրուսային ծանրաբեռնվածության եւ վարակիչ լինելու ցանկացած նվազում:

Կլինիկական փորձարկումների ժամանակ գիտնականները կփորձարկեն բերանը ողողելու կոմերցիոն հասանելի հեղուկներ, որոնք պարունակում են ընդհանուր հակասեպտիկ բաղադրիչներ, ինչպիսիք են ցետիլպիրիդինիումի քլորիդը կամ էթանոլը:

Եթե հեղուկը արդյունավետ լինի, այն կարող է օգտագործվել կորոնավիրուսի տարածումը վերահսկելու համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ