Գլխավոր էջ Uncategorized Չինաստանն Իրան կուղարկի կորոնավիրուսի դեմ 250 հազար դոզա պատվաստանյութ

Չինաստանն Իրան կուղարկի կորոնավիրուսի դեմ 250 հազար դոզա պատվաստանյութ

232
0

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտնել է, որ չինական Սինոֆարմ պատվաստանյութի շուրջ 250,000 դոզա պատրաստ է՝ ուղարկվելու Իրան ` Պեկինում Իրանի դեսպանության հետ համաձայնությամբ։ Այս մասին հայտնում է INA-ն:

Նա լրագրողների հետ զրույցում նշել է, որ չի ցանկանում հարցի մասին խոսել նախքան տեխնիկական մանրամասների հրապարակումը՝ հավելելով,որ չափաբաժինները Չինաստանի կառավարությունը նվիրել է Իրանին,և դրանք չվերթով կուղարկվեն Իրան:

Խոսնակն ասել է, որ կոնկրետ օրը հայտնի կդառնա Պեկինում Իրանի դեսպանատան հետ համաձայնեցված նախապատրաստական աշխատանքներն իրականացնելուն պես:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ