Գլխավոր էջ Նորություններ Գրեթե 3 մլն իսրայելցիներ արդեն ստացել են COVID-19-ի դեմ պատվաստանյութի երկու չափաբաժինները

Գրեթե 3 մլն իսրայելցիներ արդեն ստացել են COVID-19-ի դեմ պատվաստանյութի երկու չափաբաժինները

339
0

Գրեթե 3 մլն իսրայելացիներ արդեն ստացել են COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու չափաբաժինները երկրում պատվաստման արշավն սկսելուց ի վեր: Այդ մասին հաղորդել Է The Jerusalem Post թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ընդամենը, առողջապահության նախարարության տվյալներով, փետրվարի 22-ի առավոտվա դրությամբ Իսրայելում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի գոնե առաջին չափաբաժինն ստացել Է 4,3 միլիոնից ավելի մարդ:

Կորոնավիրուսի առաջին ալիքի ժամանակ Իսրայելում այնքան Էլ տարածված չի եղել COVID-19-ը, ինչպես մյուս երկրներում, այնտեղ այնքան Էլ շատ վարակվածներ չեն հայտնաբերվել: Սակայն 2020 թվականի աշնանն իրադրությունը փոխվել Է, եւ իսրայելացիներն ստիպված են եղել մի շարք «լոքդաուններ» վերապրել, որի դեպքում կյանքը երկրում աստիճանաբար մարում Է: Պատվաստումները երկրում սկսել են անցկացնել 2020 թվականի ամենավերջին շրջանում: Ընդամենը համավարակի սկսվելուց ի վեր Իսրայելում կորոնավիրուսով վարակվել Է 750 հազարից ավելի մարդ, նրանցից մահացել Է ավելի քան 5,5 հազարը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ