Գլխավոր էջ Uncategorized 100-ամյա հիվանդին բուժել են կորոնավիրուսից

100-ամյա հիվանդին բուժել են կորոնավիրուսից

530
0

Սամարայի քաղաքային թիվ 8 հիվանդանոցի ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկները 100-ամյա հիվանդին բուժել են COVID-19-ից, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով Սամարայի մարզի առողջապահության նախարարությունը:

Նշվում է, որ Սամարայի բնակչուհին մի քանի շաբաթ բուժվում էր հիվանդանոցում, իսկ այժմ առողջանալուց հետո վերադարձել է տուն: Հիվանդանոցի հիման վրա բացված ինֆեկցիոն հոսպիտալը տեղակայվել էր անցյալ տարվա հոկտեմբերին, որի ընթացքում բժշկական անձնակազմն օգնություն է տրամադրել կորոնավիրուսով վարակված եւ COVID-19-ի կասկածով ավելի քան 1.2 հազար հիվանդի:

«Մոտ 10 տոկոսը 80 տարեկանից բարձր հիվանդներն էին: Ավագ սերունդն ամենածանրն է տանում կորոնավիրուսի վարակը, ուստի ես կոչ եմ անում հոգ տանել տարեց հարազատների մասին, պայմաններ ստեղծել նրանց ինքնամեկուսացման համար, պահպանել անվտանգության բոլոր միջոցները` նրանց վարակից պաշտպանելու համար»,- նշել է հիվանդանոցի գլխավոր բժիշկ Մարինա Ցվետկովան։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ