Գլխավոր էջ Նորություններ Բուսական դեղերը կարող են վտանգ ներկայացնել առողջությանը

Բուսական դեղերը կարող են վտանգ ներկայացնել առողջությանը

894
0

Խոտաբույսերից պատրաստված դեղերը կարող են վտանգավոր երկրորդական ազդեցություն ունենալ մարդու առողջության վրա։

Այս եզրահանգմանն են եկել Ավստրալիայի Ադելաիդա համալսարանի հետազոտողները։

Շատերը նմանատիպ դեղեր են օգտագործում, քանի որ դրանք ոչ միայն հասանելի և մատչելի են գնային առումով, այլև համարվում են բոլորովին անվնաս մարդկանց առողջության համար։

Վերջինիս անվնաս լինելը կասկածելի է դարձրել վերջին հետազոտությունը։ Պարզվել է, որ բուսական դեղերը կարող են թունավոր բաղադրիչներ պարունակել։ Մասնավորապես այս բուսական պատրաստուկներում գիտնականները հայտնաբերել են թունավոր քիմիական նյութեր և ծանր մետաղներ, որոնք որոշ սպառողների մոտ կարող են առաջացնել երիկամների անբավարարություն և ծանր վնաս հասցնել լյարդին։ Հետազոտության հեղինակներն ընգծում են, որ իշխանությունները պետք է բուսական դեղամիջոցների փորձարկումներ իրականացնեն նախքան դրանց շուկա մուտք գործելը։ Օրինակ, հետազոտողները պարզել են, որ նման դեղեր սպառողներից մեկը էպիլեպսիա է ունեցել չինական բուսական պատրաստուկ ընդունելուց հետո, որը նախատեսված էր նոպաների բնական բուժման համար։ Հետազոտողները ընդգծում են, որ նույնիսկ բուսական դեղամիջոցները, որոնք չեն պարունակում թունավոր քիմիկատներ և բաղադրիչներ, միևնույնն է կարող են բարդություններ առաջացնել։ Գիտության կարգադրագրում կան բավարար ուսումասիրություններ, որոնք ցույց կտան, թե ինչ ազդեցություն են թողնում այս կասկածելի դեղերը։

Աննա Գալուստյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ