Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Գիտնականներն ապացուցել են, որ միս ուտելը մահացու վտանգավոր է

Գիտնականներն ապացուցել են, որ միս ուտելը մահացու վտանգավոր է

859
0

ԱՄՆ-ի Հյուսիսարևմտյան համալսարանում գիտնականներն ապացուցել են միս ուտելու մահացու վտանգը: Այդ մասին հայտնում է EurekAlert- ը:

Գիտնականներն իրականացրել են ուսումնասիրություն՝ հավաքելով և վերլուծելով 29.682 մարդու տվյալներ: Հարցվածների միջին տարիքը եղել է 53.7-ը: Նշվում է, որ նրանցից 44.4% -ը տղամարդիկ են եղել:

Հարցվողները տվյալներ են ներկայացրել իրենց ամենօրյա սննդակարգի վերաբերյալ: Պարզվել է, որ շաբաթական երկու բաժին կարմիր, մշակված միս կամ թռչնամիս ուտելը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների վտանգը 3-7% -ով:

Նույնիսկ եթե ձուկն ու թռչնամիսը բացառվեն սննդակարգից, շաբաթական երկու բաժին կարմիր միսը մահվան վտանգն ավելացնում է 3% -ով:

Գիտնականները կոչ են անում հրաժարվել մշակված մսից, երշիկեղենից և տապակած հավից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ