Գլխավոր էջ Նորություններ Գազայի հատված են ժամանել ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութով բեռնված ավտոմեքենաներ

Գազայի հատված են ժամանել ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութով բեռնված ավտոմեքենաներ

216
0

Գազայի հատված են ժամանել կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութով բեռնված ավտոմեքենաներ: Այդ մասին հաղորդել Է Պաղեստինի ազգային վարչակազմին առընթեր Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը։

«Սահմանը հատել են ավտոմեքենաները, որոնք տեղ են հասցրել հազար մարդու համար երկու հազար չափաբաժին պատվաստանյութ»,-ՌԻԱ Նովոստիին ասել Է Պաղեստինում ՌԴ ներկայացուցիչ Գոչա Բուաչիձեն: Իր հերթին առողջապահության նախարարի խորհրդական Ֆաթհի Աբուվարդան մամուլի համար արված հայտարարության մեջ հայտնել Է, որ «կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութն այսօր ստացվել Է Գազայի հատվածում՝ Էրեզ անցակետով»:

Փետրվարի 15-ին WAFA գործակալությունը հաղորդել Է, որ Պաղեստինի առողջապահության նախարար Մայ Էլ Քելան հայտարարել Է, որ Իսրայելը խոչընդոտում Է, որպեսզի Հորդանան գետի Արեւմտյան ափի պաղեստինյան տարածքներից Գազայի հատված հասնի կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութը:

Նրա խոսքով՝ փետրվարի 15-ին ռուսաստանյան պատվաստանյութի խմբաքանակը, որը նախատեսված Է բուժաշխատողների համար, ուղարկվել Է միջատարածք, բայց Իսրայելը խոչընդոտել Է դրանց տեղ հասնելուն: Ավելի վաղ հունվարին Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) տեղեկացրել Էր, որ Պաղեստինը Մերձավոր Արեւելքի առաջին երկիրն Է, որը գրանցել Է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ