Գլխավոր էջ Գլխավոր Covid 19-ի պատվաստում՝ կամավո՞ր, թե՞ պարտադիր

Covid 19-ի պատվաստում՝ կամավո՞ր, թե՞ պարտադիր

981
0

Օրերս Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասաց, որ Covid 19-ի դեմ պատվաստանյութով նախ կպատվաստվեն ռիսկի խմբի անձինք։ Նրա խոսքով՝ ռուսական Sputnik V պատվաստանյութը Հայաստանում կլինի փետրվարի վերջին կամ մարտի սկզբին, իսկ այլ ընկերությունների պատվաստանյութերը ձեռք բերելու համար բանակցություններն ընթանում են։

Այսօր՝ փետրվարի 17-ին արդեն կա նախարարի հրամանը, թե ովքեր են ներառված ռիսկի խմբում։ Ի դեպ, ռիսկի խմբերի պատվաստումները բաժանված են երկու փուլի։

Ըստ այդմ՝ պատվաստվելու են այսպես կոչված՝ փակ հաստատությունների տարեցներն ու աշխատակիցները, բուժաշխատողները, 65 տարեկանից բարձր անձինք, 16-64 տարեկան քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, ինչպես նաև՝ արտակարգ իրավիճակների նախարարության աշատակիցներ, զինծառայողներ, արդարադատության ոլորտի աշխատակիցներ, հանրային տրանսպորտի ոլորտի աշխատակիցներ, պետական ծառայողներ:

Ի դեպ, վերընշված հարցազրույցի ժամանակ նախարարը նաև նշել է, որ պատվաստումները կլինեն կամավոր։

Իհարկե շատ լավ է, որ մարդիկ կունենան ընտրության հնարավորություն՝ իրենք կորոշեն ուզում են պատվաստվել, թե ոչ, բայց ցավոք, ամեն ինչ այնքան էլ պարզ չէ։ Օրինակ ի՞նչ է սպասվում քրոնիկ հիվանդություն ունեցող ոստիկանին ով չի ցանկանում պատվաստվել։ Արդյո՞ք նրա դեմ կկիրառվել լծակներ, կվախեցնե՞ն աշխատանքից հեռացնելով, կտուգանե՞ն կամ գուցե՞ նկատողություն տրվի։ Իհարկե, այստեղ շատերը կարող են հակադարձել՝ ասելով, որ գուցե վերընշված «պատիժներից» ոչ ոք չիրականացվի։ Հնարավոր է, իսկ գիտե՞ք, որ Covid 19-ի դեմ պատվաստում ստացած քաղաքացիները կստանան սերտիֆիկատներ, որոնք կվկայեն, որ այդ մարդը պատվաստվել է Covid-ի դեմ։

Հիմա մտածենք՝ ի՞նչ ենք անելու այդ սերտիֆիկատները։ Դե գուցե, առանց սերտիֆիկատի մեզ արգելեն  հանրային վայրեր մուտք գործել, պետական աշխատանք ունեցող մարդկանց մուտքն արգելվի աշխատավայր կամ չկարողանանք մուտք գործել սրճարան և ռեստորան, մեծ առևտրի կենտրոններ։

Ընդ որում, նման կառույցների վրա հնարավոր է գործեն լուրջ տուգանքներ, եթե իրենց մոտ հայտնվի մարդ, որ չունի սերտիֆիկատ։

Ինչ խոսք, սրանք ընդամենը վարկածներ են և միայն ժամանակի ընթացքում պարզ կդառնա, թե ինչ են անում առողջապահության նախարարությունում և կառավարությունում։

MedMedia.am խմբագրություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ