Գլխավոր էջ Նորություններ Նիգերիայում անհայտ հիվանդության համաճարակ է բռնկվել

Նիգերիայում անհայտ հիվանդության համաճարակ է բռնկվել

1026
0
People pack the rest of their belongings following an attack, at the Sajeri village, on the outskirts of the Borno state capital, Maiduguri, on January 8, 2019. - Fighters of the Islamic State group-backed Boko Haram and loyal to the factional leader Abubakar Shekau attacked Sajeri village on the outskirts of the Nigerian city Maiduguri, killing three people. At the same time, militants aligned to Boko Haram faction attacked a military facility in Auno, some 23 kilometres (15 miles) south of the city. (Photo by Audu Ali MARTE / AFP)

Նիգերիայի Բունուե նահանգում անհայտ հիվանդության բռնկում է գրանցվել: Daily Express պարբերականի փոխանցմամբ՝ հիվանդությունից արդեն 15 մարդ է մահացել, կա 104 վարակակիր:

Տեղի իշխանություններն ընդգծում են, որ դա Չինաստանում մոլեգնող COVID-19 կորոնավիրուսը չէ: Հաղորդվում է, որ անհայտ հիվանդության առաջին դեպքերը Նիգերիայում գրանցվել են դեռ հունվարին: Դրա հիմնական ախտանիշներն են գլխացավը, փորլուծությունը, փսխումը և ստամոքսի այտուցը:

Քանի որ հիվանդությունն առայժմ ախտորոշված չէ, բժիշկները դրա բուժումը դեռ չեն գտել:

Նիգերիայի Սենատը Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնին կոչ է արել ուշի ուշով հետևել իրավիճակին, փորձել կանխել հիվանդության տարածումը և կարանտինի ենթարկել վարակվածներին:

Տեղեկանում ենք shantnews.am-ից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ