Գլխավոր էջ Գլխավոր Առողջապահության փոխնախարարի գրառմանը անդրադարձան պատգամավորները

Առողջապահության փոխնախարարի գրառմանը անդրադարձան պատգամավորները

1284
0

ԱԺ-ում, հակածխախոտային օրինագծի քննարկմանը, պատգամավորները անդրաձարձան նաև ՁԻԱՀ-ի հանրապետական կենտրոնի օպտիմալացման հարցին։ Նախօրեին առողջապահության փոխնախարարը գրառում էր կատարել այդ թեմայով և Աժ ամբիոնից երկու պատգամավորներ՝ Լուսինե Բադալյանը և Սոֆիա Հովսեփյան, պատասպանել են փոխնախարարին։

Սոֆյա Հովսեփյանը նշեց՝ ՄԻԱՎ վարակակիրներն ամեն օր կոչ են անում, որպեսզի փոխնախարարն ու նախարարն ընդունեն իրենց, խնդիրները քննարկեն. «Գրառում եք արել… Ասեմ, հիասթափեցնեմ ձեզ, որ մի քանի օր առաջ ոչ միայն հանդիպել եմ նրանց հետ, այլեւ որպես հոգեբան աշխատել այդ մարդկանց հետ: Այն, թե ինչ ռիսկ կարող են ձեր մոտեցումները պարունակել, աղետալի է, տիկին Նանուշյան: Այստեղից խոսել առողջության պահպանման մասին եւ մեկ այլ ոլորտում հակառակ քայլ անե՞լ: ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքները խիստ ոտնահարված են: Սթափվեք, եւ անձնական ամբիցիաները մարդկանց համար դատավճիռ մի դարձրեք»:

Լուսինե Բադալյանն էլ խորհուրդ տվել փոխել աշխատելաոճը․ «Ո՞ւմ եք մեղադրում ինչ-որ շահերի մեջ՝ ՄԻԱՎ վարակակիրների թեման բարձրաձայնելու համար, մե՞զ: Նշեք, թե մեր շահը որն է: Ո՞ւմ եք մեղադրում լավ գործերով PR-վելու մեջ, մե՞զ: Ո՞ւմ էք հարցնում՝ «օրինագիծ բերե՞լ եք, ՄԻԱՎ վարակակրի հետ շփվե՞լ եք»: Այո, շատ բաներ ենք արել, չի կարելի այդպես: Ու ձեր ենթականերին անպայման նկատողություն արեք, որ պատգամավորներին, որոնք օրենքով լիազորված են հարցումներ անելու եւ թեմաներ քննարկելու, հանրայնորեն ծաղրում են: Նրանք ոչ թե դրվատանքի, այլ խիստ նկատողության են արժանի: Հաջորդ անգամ իմ հարվածը շատ համաչափ է լինելու: Փոխեք ձեր աշխատաոճը»:

Նիստի ավարտին Լենա Նանուշյանը ասաց․ «Չէի ուզենա, որ ԱԺ ամբիոնն իմ «ֆեյսբուքյան» գրառումների քննարկման ամբիոն դառնա»։ Առաջարկեց քննարկումների համար այլ հարթակներ օգտագործել։ Նշեց, որ ինքն էլ, նախարարություններ էլ մշատապես պատրաստ են առաջարկներ լսել ու քննարկել։
Այդ դեպքում ինչու ոչ ինքը և ոչ էլ նախարարության որևէ պաշտոնյա այդպես էլ քննարկման չգնացին ՁԻԱՀ կենտրոն։ Հարցը մնում է անպատասխան։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ