Գլխավոր էջ Uncategorized Ինչպե՞ս են անցկացվելու «Սպուտնիկ V»-ի փորձարկումները երեխաների վրա

Ինչպե՞ս են անցկացվելու «Սպուտնիկ V»-ի փորձարկումները երեխաների վրա

286
0

Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութը երեխաների վրա փորձարկելու համար նրանց բաժանելու են չորս տարիքային խմբերի, պատրաստուկի դոզավորումը լինելու Է տարբեր: Այդ մասին հայտարարել Է Գամալեյայի կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը։

«Ամենայն հավանականությամբ, երբ մենք «Սպուտնիկ V»-ն մանկական բնակչության վրա հետազոտելու թույլտվություն ստանանք, ապա նրանք կբաժանվեն որոշակի տարիքային խմբերի, ասենք՝ 17-14 (տարեկան), 14-9, 9 եւ ավելի պակաս, եւ, կարող Է պատահել՝ նույնիսկ չորս տարիքային խմբերի: Եվ, կախված տարիքային խմբերից, բնականաբար, դոզավորումը լինելու Է տարբեր. որքան տարիքը ցածր լինի, համապատասխանաբար, պատրաստուկների դոզավորումը պակաս կլինի»,-պատմել Է նա՝ հանդես գալով «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում: Գինցբուրգը ճշտել Է, որ այլ փոփոխություններ պատվաստանյութի կազմում, ամենայն հավանականությամբ, չեն մտցվի: Սակայն, եթե մինչեւ երեխաների վրա փորձարկումներն սկսելը անցկացվեն պատվաստանյութի ռնգային ձեւի հետազոտություններ, ապա հենց այդ ձեւը կարող Է առաջին հերթին դառնալ երեխաներին հանձնարարվողը: Ռուսաստանի առողջապահության նախարարությունը «Սպուտնիկ V» պատվաստանյութը գրանցել Է 2020 թվականի օգոստոսին, որը մշակել Է Գամալեյայի անվան ՀՄԱՀԿ-ն՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն դարձել Է COVID-19-ի կանխարգելման՝ աշխարհում առաջին պատվաստանյութը: «Սպուտնիկ V»-ն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների ուսումնասիրված եւ ստուգված հարթակի վրա, որի կարեւոր առավելություններն են՝ անվտանգությունը, արդյունավետությունը եւ երկարաժամկետ բացասական հետեւանքների բացակայությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ