Գլխավոր էջ Նորություններ Աշխարհհում վարակման դեպքերի թիվը գերազանցել է 106,99 մլն-ը

Աշխարհհում վարակման դեպքերի թիվը գերազանցել է 106,99 մլն-ը

248
0

Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 106,99 մլն-ը՝ մեկ օրում աճելով ավելի քան 413 հազարով։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Նշենք, որ ԱՀԿ վիճակագրությունում հաշվի են առնված միայն պետությունների կողմից տրամադրված, պաշտոնապես հաստատված տվյալները։

Կազմակերպությունը հայտնում է, որ մեկ օրում մահվան դեպքերի թիվն ավելացել է 12․7 հազարով՝ գերազանցելով 2․34 միլիոնը։
Մեկ օրում արձանագրված վարակման դեպքերի ավելի քան 44 տոկոսը բաժին է ընկնում Հյուսիսային և Հարավային Ամերիկային (185 832), երկրորդ տեղում եվրոպական տարածաշրջանն է (160 815), երրորդում՝ Արևելյան Միջերկրականը (24 861)։

Մինչ այժմ առավել շատ հաստատված դեպքեր են գրանցվել ԱՄՆ-ում (26 923 756), այնուհետև գալիս են Հնդկաստանն (10 871 294) ու Բրազիլիան (9 599 565)։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ