Գլխավոր էջ Գլխավոր Մանկական վիրաբույժի անվճար խորհրդատվություն՝ 0-18 տարեկանների համար Արտաշատի ԲԿ-ում

Մանկական վիրաբույժի անվճար խորհրդատվություն՝ 0-18 տարեկանների համար Արտաշատի ԲԿ-ում

570
0

Արտաշատի բժշկական կենտրոնն իր Facebook-ի էջում գրում է.

«Սիրով տեղեկացնում ենք, որ Արտաշատի պոլիկլինիկայի մանկական կոնսուլտացիայի բաժնում այսուհետ յուրաքանչյուր երեքշաբթի ժամը 11:00-ից 13:00-ն կիրականացվի մանկական վիրաբույժի անվճար խորհրդատվություն՝ 0-18 տարեկանների համար, որը կտրամադրի «Արաբկիր»ԲԿ-ի վիրաբույժ Գարիկ Առաքելյանը:

Ինչպես նաև, անհրաժեշտությունից ելնելով, «Արաբկիր»ԲԿ-ում կտրամադրվի բուժօգնություն՝ դարձյալ ԱՆՎՃԱՐ հիմունքներով:
Բոլոր հարցերի ու մանրամասների համար կարող եք զանգահարել վիրաբույժ Գ. Առաքելյանին՝ /093027965/ կամ պոլիկլինիկայի մանկական կուսուլտացիայի բաժնի վարիչ Վ. Սարգսյանին`  /093074700/ հեռախոսահամարներով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ